Home

ԱԶԱՏ ՄԱՏՅԱՆ

Համացանցային գզրոցներ

15 May 2009, 17:05

Դատավարություն.Օրհան Փամուկ






Գրականության համար Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը 2005թ. դեկտեմբերի 16-ին կանգնեց Ստամբուլի Շիշլիի դատարանի առջեւ Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքի 301 հոդվածի մեղադրանքով, իբր "թուրք ժողովրդի նսեմացման" համար: Մեղադրանքը հայտնի գրողին ներկայացվել էր շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցից հետո, որում Փամուկը նշել էր, որ Թուրքիայում 1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել:

Թերթ.ամ-ը գրում է, որ հավանական է, գրողին նորից ներկայացվի նմանօրինակ մեղադրանք ու նա կրկին դատարանի առաջ կանգնի: Ստորև, Փամուկի էսսեն, որ գրվել էր նրա նախկին դատավարության նախօրեին:

Դատավարություն.Օրհան Փամուկ

Այս ուրբաթ Ստամբուլումª Շիշլիում, թաղամասում, ուր անցկացրել եմ ամբողջ կյանքս, դատարանում, որը գտնվում է այն եռահարկ տան դիմաց, ուր վերջին քառասուն տարիները միայնակ ապրել է տատս, պիտի կան•նեմ դատավորի առաջ: Ինձ ներկայացված մեղադրանքը ՙթուրքական ինքնության հասարակական վիրավորանքն՚ է:

Մեղադրողը ինձ համար երեք տարվա ազատազրկում պիտի պահանջի: Թվում է, թե պիտի անհանգստանամ, քանզի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը դատվել է միեւնույն դատարանում, միեւնույն մեղադրանքով` քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն ու մեղավոր է ճանաչվել, սակայն ես լավատես եմ:

Ինչպես եւ իմ փաստաբանը, համարում եմ, որ իմ դեմ հարուցված գործը անհիմն է, չեմ կարծում, թե կհայտնվեմ բանտում: Մի քիչ մտահոգում է այն, որ իմ դատավարությունը չափազանց դրամատիկացվել է: Գիտեմ միայն, որ իմ ստամբուլյան ընկերներից շատերը, ումից խորհուրդ եմ հարցրել, շատ առումներով ավելի ծանր փորձություններով են անցել, բազում տարիներ են կորցրել դատարաններում կամ բանտերում միայն մի գրքի, միայն ինչ¬որ բան գրելու համար:

Ապրում եմ մի երկրում, որը պատվում է իր փաշաներին, սրբերին ու ոստիկաններին, սակայն մերժում է նույն պատիվներն այն գրողների համար, ովքեր տարիներ են անցկացրել բանտերում ու դատարանների դահլիճներում: Չեմ կարող ասել, թե զարմացել էի, որ պիտի դատարանի առաջ կանգնեմ:

Ես հասկանում եմ, թե ինչու են ընկերներս ժպտալով ասում, որ ՙվերջին իսկական թուրք գրողն՚ եմ: Բայց երբ ասում էի բառերը, որոնք ինձ այդքան փորձանք բերեցին, չէի փնտրում այդ կարգի պատիվներ: Անցած փետրվարին շվեյցարական մի թերթի տված հարցազրույցում նշել էիª ՙմի միլիոն հայ եւ երեսուն հազար քուրդ է սպանվել Թուրքիայում՚. ես ասացի, որ մեր երկրում տաբու է այս հարցերի քննարկումը:

Աշխարհի լուրջ պատմաբանների համար սովորական է համարել, որ մեծ թվով օսմանյան հայեր են տեղահանվելª հանիրավի մեղադրվելով առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության դեմ հանդես գալու համար, ու նրանց մեծ մասը կոտորվել է: Թուրքիայի խոսափողները, դիվանա•ետների մեծամասնությունը շարունակում են պնդել, որ մահացածների թիվը քիչ է եղել, եւ կոտորածները ցեղասպանություն չեն, քանզի չեն կրել սիստեմատիկ բնույթ, եւ որ պատերազմի ընթացքում հայերն էլ շատ մահմեդականների են սպանել:

Սեպտեմբեր ամսին, սակայն, չնայած պետական դիմադրությանը, Ստամբուլի երեք հեղինակավոր համալսարաններ միացյալ ուժերով կազմակերպեցին գիտական կոնֆերանս այն գիտնականների համար, որոնց հայացքները չեն ընդունվում թուրքական պետական քաղաքական գծի կողմից: Այդ ժամանակ, 90 տարվա ընթացքում առաջին անգամ, հասարակական քննարկում եղավ խնդրի վերաբերյալª չնայած 301 հոդվածին:

Եվ իմ բառերն էլ տաբուին արժանի աղմուկ առաջացրին. որոշ լրագրեր սկսեցին ատելության արշավ իմ դեմ, աջակողմյան (պարտադիր չէª իսլամամետ) սյունակա•իրներն այնքան հեռու գնացին, որ ասացին, թե լավ կլինիª ինձ լռեցնեն, ազգայնական ծայրահեղականների խմբերը կազմակերպեցին հավաքներ ու ցույցեր իմ դավաճանության դեմ բողոքելու համար, տեղի ունեցան իմ գրքերի հրապարակային հրկիզումները:

Կայի նման, որ իմ ՙՁյուն՚ վեպի հերոսն է, հայտնաբերեցի, թե ինչ է նշանակում սեփական սիրած քաղաքը որոշ ժամանակով քաղաքական հայացքների պատճառով թողնելը, որովհետեւ չէի ցանկանում ավելացնել հակասություններըª չցանկանալով ան•ամ լսել այդ մասին:

Սկզբում լռում էիª խրված մի տարօրինակ ամոթի մեջ, թաքնվելով հասարակությունից, անգամ իմ իսկ բառերից: Հետո գավառապետերից մեկը հրամայեց այրել իմ գրքերը, Ստամբուլ վերադառնալուցս հետո Շիշլիի դատախազը իմ դեմ գործ բացեց, եւ ինքս ինձ հայտնաբերեցի միջազ•ային ուշադրության կենտրոնում:

Իմ հակառակորդները շարժվում էին ոչ միայն անձնական թշնամանքով, ոչ էլ միայն իրենց անձնական ատելությունն ի ցույց էին դնում իմ նկատմամբ: Ես արդեն գիտեմ, որ իմ գործը տարբեր քննարկումների պատճառ է դարձել Թուրքիայում եւ երկրից դուրս: Դա մասամբ նաեւ այն պատճառով էր, որ հավատում էի, թե այն, ինչ կոչվում է երկրի ՙպատիվ՚, չի շահարկվում պատմության մութ էջերի քննարկման ժամանակ, եւ չի քննարկվում ընդհանրապես:

Նաեւ այն պատճառով, որ ժամանակակից Թուրքիայում Օսմանյան հայերի վերաբերյալ քննարկումների արգելքը արգելանք է նաեւ խոսքի ազատության վրա, եւ այս երկու խնդիրները անքակտելիորեն կապված են: Երբ հայտնվեցի այս վիճակում, աջակցության շռայլ ժեստերից հետո լինում էին պահեր, երբ թվում էր, թե հայտնվել եմ իմ երկրի ու ամբողջ աշխարհի արանքում:

Ամենադժվարը բացատրելն էր, թե ինչու երկիրը, որ նպատակադրվել է ընդունվել Եվրոպական միություն, ցանկանում է բանտարկել մի հեղինակի, ում գրքերը հայտնի են ողջ Եվրոպայում, եւ ինչու է խաղում այդ ներկայացումը (ինչպես Կոնրադը կասեր) ՙԱրեւմուտքի աչքի առաջ՚:

Այս պարադոքսը անհնար է բացատրել սովորական տգիտությամբ, նախանձով կամ անհանդուրժողականությամբ, եւ դա սոսկ պարադոքս չէ: Ի±նչ պիտի ասեմ այն երկրներին, որ, ի տարբերություն իրենց արեւմտյան հարեւանների, պնդում են, թե թուրքերը ցավակցող ժողովուրդ են, անկարող են ցեղասպանություն գործել, մինչդեռ ազգայնական քաղաքական խմբերն ինձ սպառնում են մահվամբ:

Ինչպիսի± տրամաբանությամբ է գործում այն պետությունը, որը բողոքում է, թե իր թշնամիները աշխարհով մեկ կեղծ լուրեր են տարածում օսմանյան ժառանգության մասին, մինչ դատախազները բանտարկում են մի •րողին մյուսի ետեւիցª այդպիսով աշխարհով մեկ քարոզելով ահասարսուռ թուրքի կերպարը:

Երբ մտածում եմ այն պրոֆեսորի մասին, որին պետությունը խնդրել էր ներկայացնել իր մտքերը Թուրքիայի փոքրամասնությունների մասին, եւ ով երբ ավարտել էր զեկուցումը, որը հաճո չէր, դատական հետապնդման էր ենթարկվել, կամ լուրերը, որոնք տարածվում էին այն ժամանակից, երբ սկսել էի այս նյութը, որի ընթացքում եւս հինգ գրողների ու լրագրողների մեղադրանք ներկայացվեց 301 հոդվածով:

Ես պատկերացնում եմ, որ Ֆլոբերն ու Ներվալըª արեւելագիտության երկու կնքահայրերը, այս միջադեպերը կհամարեին տարօրինակ եւ ճիշտ կլինեին: Կարելի է ասել, որ բացված դրաման, իմ կարծիքով, ոչ թե այլանդակ ու անհասկանալի իրավիճակ է, մասնավորապես, Թուրքիայի համար, այլ նոր համաշխարհային երեւույթի դրսեւորում, որը մենք նոր միայն պիտի ճանաչենք ու անդրադառնանք:

Վերջին տարիներին մենք ականատեսն ենք Հնդկաստանի ու Չինաստանի աննախադեպ տնտեսական աճի, եւ այս երկրներից երկուսում էլ տեսնում ենք միջին խավի ահագնացող առաջխաղացումը, չնայած չեմ կարծում, թե մենք կարող ենք իրապես համոզել մարդկանց, որ իրենք փոփոխությունների մեջ են, մինչեւ նրանք չտեսնեն իրենց կյանքըª արտացոլված վեպերում£

Ինչ էլ լինի, դուք այս ընտրախավերին անվանում եք ոչ արեւմտյան բուրժուազիա կամ հարստացած աստիճանավորական դաս, նրանք, սակայն, իրենց երկրի արեւմտականացող խավերն են, որոնք, թվում է, հետեւում են երկու տարբեր, թվացյալ անհամադրելի քաղաքականությանª օրինականացնելու իրենց նոր ձեռք բերած իշխանությունն ու հարստությունը:

Առաջինª նրանք պիտի արդարանան, որ իրենց բարեկեցության արագ աճը ընդունելի է արեւմտյան կարծրատիպային մոտեցումների տեսանկյունիցª ստեղծելով այնպիսի գաղափար, թե իրենց երկրի բնակիչների խնամակալներն են: Երբ ժողովուրդը քննադատում է նրանց ավանդույթները չպաշտպանելու համար, նրանք պատասխանում են թշնամիներ բացահայտելով կամ անհանդուրժողական ազգայնականությամբ:

Այն, ինչ ֆլոբերանման արեւմտյան դիտորդը կանվանի տարօրինակություն, կարող է լինել սոսկ բախում նշված քաղաքական ու տնտեսական ծրա•րերի ու նրանց մշակութային ձգտումների միջեւ: Մի կողմիցª գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու շտապողականությունն է, մյուս կողմից` ջղային ազ•այնականությունը, որը իրական ժողովրդավարությունը եւ ազատությունը համարում է արեւմտյան ներխուժում:

Վ. Ս. Նաիփոլը առաջինն էր, որ նկարագրեց հետգաղութային շրջանի դաժան ու մահասփյուռ իրականությունը, ոչ արեւմտյան ընտրախավերի անձնական կյանքը: Անցած մայիսին Կորեայում հանդիպեցի ճապոնացի գրող Կենձաբուրո Օեին, լսել էի, որ նա նույնպես հարձակման է ենթարկվել ազգայնական ծայրահեղականների կողմից, երբ անդրադարձել է իր երկրի բանակների այլանդակ հանցա•ործություններին Կորեա ու Չինաստան ներխուժելու ժամանակ, որ պիտի բաց քննարկվի Տոկիոյի կողմից:

Այն անդհանդուրժողականությունը, որով ռուսական պետությունը վերաբերվում է չեչեններին, այլ փոքրամասնություններին, եւ մարդու իրավունքների պաշտպանության խմբերին, հարձակումները ազգությամբ հինդուների ազատ արտահայտվելու իրավունքի դեմ եւ Չինաստանում ույղուրների նկատմամբ իրականացվող հստակ մաքրազերծման քաղաքականությունըª այս ամենը վեր է հանում նույն հակադրությունը:

Վաղվա գրողները պատրաստվում են պատմել նոր ընտրախավերի անձնական կյանքի մասին: Նրանք, անշուշտ, սպասում են, որ Արեւմուտքը կքննադատի իրենց պետություններում ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումները, սակայն այս օրերում Իրաքի պատերազմի ստերն ու ԿՀՎ գաղտնի բանտերի վերաբերյալ զեկույցներն այնչափ են հարվածել արեւմուտքի հեղինակությանը Թուրքիայում եւ այլուր, որ ավելի դժվար է դառնում ինձ նման մարդկանց համար պաշտպանել արեւմտյան ժողովրդավարությունը աշխարհի մեր մասում:
 
2005

 
Թէգզ

Մեջդ մի պահի Հանձնել հիշատակարան Խաբար տալ

[info]azathay

February 2010

S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28