27 November 2009, 19:13
ԱԶԱՏ ՄԱՏՅԱՆ
Համացանցային գզրոցներ
30 June 2009, 21:10
I've now got the new LiveJournal Messenger.
18 June 2009, 11:01
ՃԱՆՃԱՍՊԱՆԸ
04 June 2009, 11:48
Շոգ է
23 May 2009, 13:30
Jethro Tull
22 May 2009, 15:55
ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՎՏՈՄԱՏ
19 May 2009, 15:41
ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր հույները սգում են 1916-1922 թթ. Թուրքիայում իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:
Համաձայն տարբեր գնահատականների, Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում եւ այլուր:
18 May 2009, 12:05
Դոբրի դոկտոր Դիլանյան
15 May 2009, 17:05
Դատավարություն.Օրհան Փամուկ
Գրականության համար Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը 2005թ. դեկտեմբերի 16-ին կանգնեց Ստամբուլի Շիշլիի դատարանի առջեւ Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքի 301 հոդվածի մեղադրանքով, իբր "թուրք ժողովրդի նսեմացման" համար: Մեղադրանքը հայտնի գրողին ներկայացվել էր շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցից հետո, որում Փամուկը նշել էր, որ Թուրքիայում 1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել:
Թերթ.ամ-ը գրում է, որ հավանական է, գրողին նորից ներկայացվի նմանօրինակ մեղադրանք ու նա կրկին դատարանի առաջ կանգնի: Ստորև, Փամուկի էսսեն, որ գրվել էր նրա նախկին դատավարության նախօրեին:
( Դատավարություն.Օրհան Փամուկ )
30 April 2009, 11:35
ՄԱՆՉԵՍՏՐ ՉԵՄՊԻՈՆ
Ի ուրախություն ինձ ու Յունայթեդի բոլոր երկրպագուներին ու գլորիհանթերներին, երեկ Մանչեստրը մորթեց Արսեն Վենգերին ու իր Արսենալին: 1:0 հաշիվը վկայում է, որ մորթազերծման արարողությունը կատարվեց բութ դանակով ու առանձնակի դաժանությամբ: Հակառակորդին, սակայն, նույնպես պետք է հարգել, եթե չլիներ Արսենալի դարպասապահը, հաշիվը կլիներ մի 10:0:
Հ.Գ. Ռոնալդուն ապրի , լավ խփեց, ուղղիղ "պերեկլադինային" (курица не птица, Монголия не заграница), չնայած միևնույնէ, խաղի հերոսը մնաց Օ'Շիին:
Հ.Հ.Գ. Մորուքավոր անեկդոտ.
Մեկը գնում է բժշկի մոտ.
Հիվանդ- Բժիշկ, վերջերս քնում եմ, երազումս էշերը ֆուտբոլ են խաղում:
Բժիշկ- Մի մտահոգվեք, դեղ կտանք, կխմեք, էլ չեն խաղա:
Հիվանդ- Իսկ կլինի վաղը խմեմ:
Բժիշկ- Ինչու:
Հիվանդ- Էսօր ֆինալն ա
24 April 2009, 12:49
Հավերժ հիշատակ
20 April 2009, 16:28
Ջազ և պատերազմ
Առավոտվանից լսում եմ Գլեն Միլլեր: Ինձ համար նրան “հայտնագործել եմ” այն տարիներին, երբ հեռուստացույց հնարավոր էր նայել միայն մեքենայի մարտկոցին միացրած, այն էլ օրվա որոշակի ժամերին, քանի որ սովորաբար անգամ ռուսական ալիքների հեռարձակումը մեկ- մեկ անջատում էին: Ի դեպ, նրա մասին իմացա ԿԳԲ-ի գեներալ Անդրոպովի մասին հաղորդումից: Պարզվում է, չնայած խորհրդային տարիներին, ջազի ու ամերիկյան բիգ բենդի նկատմամբ անհանդուրժողականության պայմաններում, Անդրոպովը սիրում էր Միլլեր, անգամ, ասում են արտաքնապես նման լինելով նրան, շահարկումների ու խոհանոցային խոսակցությունների նյութ էր դառնում նրա այդ նմանությունը: Շատերը կարծում էին, որ խորհդային երկրի ապագա գլխավոր քարտուղարը, հենց 1944-ին օդանավի աղետից հետո անհայտ կորած ամերիկացի ջազմենն էր:
24 March 2009, 13:53
Ռուդոլֆամանիա

Լավ բարեկամիս` տաղանդավոր դերասան Հարություն Մովսիսյանի հետ, երեկոյան սուրճ էինք խմում: Անսպասելիորեն զանգ ստացավ. ներկայացնում եմ երկխոսության մի մասն առանց խմբագրման ու իր թույլատվությամբ:
- Բարև,
- ****
-Չէ
-****
-Չէ եղբայր, չգիտեմ
-****
- Վայ, ազնվությամբ
-****
- Ախր ինտրիգը կկորի
-****
- Լավ, բարի գիշեր
-****
- Ցտեսություն
Վերջում Հարութը նայեց հեռախոսին, համարը ծանոթ չէր, ու ասեց,
- Բայց, ով էր?:
Ու էսպես մի տասնհինգ անգամ:
Ես "Որոգայթը" չեմ նայում ու ինձ մյուս ներկա ընկերներս բացատրեցին, որ ազգիս հետաքրքրության կիզակետում Որոգայթի ոմն Ռուդոլֆի ով լինելն է, ինչը Հարութն ազնվորեն չգիտեր:
20 March 2009, 17:59
Սայաթ Նովան խելքի ծովա, Մոսկվաներում հացի սով ա
Երևի իսկապես պոպսայի աշխարհում հացի սովա...
13 March 2009, 16:31
Չէ 2 Բրենդ ու գաղափար

Վերջապես կարողացա ժամանակ փախցնել Էռնեստո Չե Գևարայի մասին պատմող ֆիլմի երկրորդ մասը դիտելու համար: Եթե ազնիվ լինենք, ապա այն էապես զիջում է առաջին մասին, որտեղ ներկայացված է կուբայական հեղափոխության ընթացքը և հետևանքները: Փաստորեն, հասնելով իշխանության ու փառքի գագաթնակետին, մշտնջենական ու անխոնջ հեղափոխական Չէն նախաձեռնում է նոր բան, որը պետք է դառնար լատինաամերիկյան երկրներում կուբայական մոդելի իշխանության հաստատումը: Ֆիլմում պատմվում է հենց այդ ժամանակաշրջանի մասին: Բոլիվիայում Չեն կնքեց իր մահկանացուն:
Կինոյի մասին կարելի է հազար ու մի քննադատություն ու դրվատական գրախոսություն կարդալ, բայց արժի նայել, եթե հետաքրքրում են քաղաքական ու պատմական դրամաներն ու թրիլլերները, սյուժեն զարգանում է դանդաղ, անպես ինչպես Բոլիվիայում հեղափոխականների գործունեությունը, որ հաճախ հիշեցնում էր շարժում ճահիճների միջով: Ինչևէ, բոլիվական ավանտյուրան ձախողվում է, քանզի տեղի բնակիչների համար հասկանալի ու ընդունելի չէին այն գաղափարները, որ տարածում էին դրսեկ ազատարարները, ովքեր համարում էին, որ "կանոններ պետք է ստեղծել, և ոչ թե ենթարկվել դրանց": Այդ ամենն այն տարիներին էր, իսկ .....
Այսօր Լատինական Ամերիկայում տեսնում ենք չավեսների, մորալեսների, օրտեգաների, մարդկանց, ում համար Կուբան եղել և մնում է օրինակ, չնայած կաստրոական դինաստաիակնությանն ու անազատությանը ու ակամայից հարց է ծագում, գաղափարն է կարևոր թե բրենդը:
27 February 2009, 17:38
Աշխարհը մեր պատուհանից, կամ աշխարհին` Windows-ի միջով:

Լուսանկարը: www.advantour.com
Ընկերոջս- Ռուբեն Մուրադյանին
Մի քանի օր առաջ, ընկերերիցս մեկը պատմում էր, թե ինչպես է առաջին անգամ իրենց փողոցից դուրս եկել դեպի թաղամասի ամենամեծ խաչմերուկը: Թե ինչպես է մեն մենակ ու շաբաթը մի քանի անգամ երթուղայինով Էրեբունուց հասել "Ձկան խանութի" մոտ` Աշխատանքային ռեզերվների մարզադպրոցում բոքս պարապելու: Նրա համար, ժամանակին Երևանը մի մեծ աշխարհ էր, կամ Երևանն աշխարհի ամենամեծ քաղաքն էր, իր ողջ բազնազանությամբ ու բազմագույնությամբ: Կարծում եմ, որ այդպիսի փորձառություն ունեցել ենք բոլորս: Մեզ համար նույնպես աշխարհն ու այդ աշխարհում մեր մասշտաբը ժամանակի ընթացքում լուրջ փոփոխություն է կրել: Տարիներ առաջ հսկայական թվացող մեր մոլորակը շատերիս արդեն թվում է փոքր, կամ ավելի ճիշտ փոքր` համատիեզերական հատույթում, որտեղ ողջ երկրագունդը ու մեր համաստեղությունը կարող են տեղավորվել այդ անվերջության անկյուններից մեկում, ինչպես մեր սենյակի մոռացված մի անկյունում փոշոտվում է այն ֆուտբոլի գնդակը, որն արդեն տարիներ շարունակ սոսկ հիշեցնում է մանկության ու այդ ժամանակվա աշխարհի մեծության մասին:
Որտեղ է մեզնից շատերի համար սկսվում ու վերջանում աշխարհը, ինչպես ենք մենք անցկացնում մեզ վիճակված հերթական օրը, ինչ ենք քննարկում աշխարանքի ընթացքում ու աշխատանքից հետո, ինչ ենք մեկնաբանում միմյանց կենդանի մատյաններում: Եվ արդյոք մեզ համար հայացքը դեպի համացանց հայացք է դրսից, թե արդեն վաղուց վերածվել ենք մարդկանց մի խմբի, որ աշխարհին նայում է համացանցային մոնիթորների մյուս կողմից: Արդյոք համակարգիչն է մեր առջև, թե մենք ենք վաղուց համակիչների մեջ ու այդ համակարգիչն նայելով կարծես նայում ենք համակարգիչներից դուրս, նույն այդ դրսում նստած լինելով: Այս ամենի մասին ես չէի գրի, եթե օրեր առաջ չծավալվեր հետաքրքրական մի քննարկում իմ կողմից շատ հարգված ընկերոջս`
1. Վերջին շրջանում մի քանի օրինաչափություններ եմ նկատել: Բոլորը խոսում են մշակույթի ու արվեստի մասին, խոսում են ազգային արժեքների ու ինքնության հիմնարար դրույթների մասին, խոսում են գրականության ու գրքի մասին, երիտասարդ սերնդի, ուսանողության ու հայեցի կրթության մասին ու այդ խոսողների մի մասը որդեգրել է այն դիրքորոշումը թե ամեն ինչ վատ ու կործանված է, թե ամեն ինչ փոփոխման ու վերանայման կարիք ունի: Շատ դրույթների հետ համաձայն եմ, սակայն մեկ մեկ ինձ տարօրինակ է թվում այն, որ քննարկումները բորբոքողները, չգիտես ինչու գրում են անգամ ոչ հայերեն: Չէ, հաստատ չեմ ուզում նեղացնել որևէ մեկի, սակայն մեր մշակույթի ու ինքնության մասին խոսելիս ավելի հարիր չէ օգտագործել հայերենը: Թե մեր խնդիրը միայն այն է, որ բլոգերի համար ռեյտինգներ հաշվարկող զանազան ու զարմանազան համակարգիչները նկատեն ու առաջ քաշեն կենդանի մատյանը?: Ում համար ենք գրում այդ դեպքում, ինքներս մեզ: Հավատացնում եմ, որ ինքներս մեզ համոզելու կարիքը չունենք:
2. Ես երկար եմ կարդում կենդանի մատյաններ ու մի տպավորություն ունեմ: Անկախ գաղափարական ու հայեցակարգային տարբերությունների, բլոգգերների մեծամասնությունը մտածող ու ուրույն դիրքորոշում ունեցող մարդիկ են, որոնց մի մասը համակարգչին է նայում որպես գործիքիսկ մյուս մասը համացանցի դիտակետից է նայում աշխարհին: Թերևս այստեղ վատ բան չկա, չէ որ տարբեր գույների ապակիների միջով աշխարհին նայելուց փոխվում է ոչ թե աշխարհը, այլ միայն մեր տեսածի գույնը: Աշխարհը չի մեծանում ու չի փոքրանում, փոխվում են մեր հայացքներն ու պատկերացումները, այդ աշխարհի մեր ընկալումներն են փոխվում:
24 February 2009, 13:58
Times 1984! They knew it!

Monday, Feb. 27, 1984
Grandchildren off the Revolution

(Photo is unrelated to the article. By Daily Mail(azathay))
A big Chernenko challenge: westward-looking, apolitical youth
At a festival in Soviet Armenia, 5,000 rock-besotted fans sway and twitch in the stands of a bicycle stadium.
Onstage, half a dozen Soviet groups belt out numbers in a Berlitz of languages, including English, Italian and French. As midnight slips by, the gray-uniformed police stationed by the amplifiers glower, but the beat goes on. Suddenly a combo swings into an Elvis Presley classic, and the fans roar along, "Mah bluh svade shoos."
Not long ago, Oleg Radzinsky, 25, stood before a Moscow judge. The charge: spreading anti-Soviet propaganda. In 1982, Radzinsky had joined with a dozen other young Soviet intellectuals and founded the country's only independent peace organization. Besides seeking to exchange ideas with like-minded Americans, the defendant reportedly had been teaching the works of banned authors like Alexander Solzhenitsyn. The sentence: one year in prison and five of internal exile. The trial went virtually unnoticed by Soviet youth.
24 February 2009, 13:00
Միլիոնատերը` ետնախորշերից
19 February 2009, 17:13
Այսօր Թումանյանի տարեդարձն է

Այսօր Թումանյանի տարեդարձն է: Ամեն տարիքն ունի միայն իրեն հատուկ պահին "իր" թումանյանին բացահայտելու հատկությունը: Սկզբում` հեքիաթներ, հետո արձակն ու պոեզիան, վերջում հրապարակախոսությունն ու նամակները ու էլի հեքիաթները, որ արդեն կարդում ես արդեն նրանց համար, ովքեր թումանայանական հեքիաթը լսելու իրենց ժամանակն են ապրում: Ու այսպիսի հետաքրքրական շրջապտույտ: Այսօր գիրք նվիրելու օր է հայտարարված: Լավ, գեղեցիկ ավանդույթ կարող է դառնալ. դեռ գիրք չեմ նվիրել ու ինձ էլ ճիշտն ասած չեն նվիրել: Գնամ գիրք գնելու...
19 February 2009, 17:11
Առաջին գրությունն
Բարև կենդանի մատյան

